National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.02.2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը եւ Թեւան Պողոսյանը:

Աշխատանքային այցի սկզբում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ պատվիրակության անդամները Արցախի խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր: Գալուստ Սահակյանը ծաղկեպսակ է դրել Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ ծաղիկներ խոնարհել ազատամարտիկների շիրմաքարերին:

Այնուհետեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է, որ վերջին տարիներին սերտ համագործակցություն է ձեւավորվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների միջեւ եւ այդ համատեքստում կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների դերը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Նա հավելել է, որ խորհրդարանականները մշտապես ձգտում են միջազգային հարթակներում ճանաչելի դարձնել Ղարաբաղյան հիմնահարցը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու խորհրդարանների մշտական հանձնաժողովների միջեւ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը գոհունակություն է հայտնել ԼՂՀ եւ ՀՀ օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ եւ բարձր է գնահատել Հայաստանի խորհրդարանի նախագահի ներդրումն այդ գործում:

Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները եւ երկու խորհրդարանների պատգամավորները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերել են փորձի փոխանակմանն օրենսդրական գործունեության մեջ, փոխայցերին, միջխորհրդարանական հարաբերություններին եւ բյուջետային ծրագրերին:

ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am